Մատչելիության հղումներ

Կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց


Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է Երևանը։ Կրեմլն, իր հերթին, հայտնում է, որ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։

Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցերի, փոխանցում են Հայաստանի վարչապետի աշխատակազմից։

Կրեմլն ավելի ուշ հաղորդեց զրույցի մասին, մանրամասնելով, որ Վլադիմիր Պուտինը գոհունակությամբ նշել է, որ հնարավոր է եղել հաղթահարել հակամարտության սուր փուլը և ողջունել է «ռուս խաղաղապահների ակտիվ մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման և սեպտեմբերի 21-ին Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև բանակցություններ վարելու վերաբերյալ»։

Ռուսաստանի նախագահը նաև ասել է, որ չնայած դժվարին պայմաններին, խաղաղապահները շարունակում են հստակորեն կատարել իրենց հանձնարարված խնդիրները և բազմակողմանի օգնություն ցուցաբերել խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ ռազմական բժիշկների կողմից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG