Մատչելիության հղումներ

Մոսկվան «հակամարտող կողմերին» կոչ է արել բացառել խաղաղ բնակչության շրջանում զոհերը Ղարաբաղում


Ռուսաստանը հակամարտող կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել արյունահեղությունը, դադարեցնել ռազմական գործողությունները և բացառել քաղաքացիական զոհերը, ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։


Մոսկվան նաև կոչ է անում անհապաղ վերադառնալ Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների կատարմանը և դադարեցնել զինված առճակատումը։

Գերատեսչությունը նշել է, որ Երևանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջան փոխեց Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարության ստորագրման պայմանները, ինչպես նաև ռուսական խաղաղապահ զորախմբի վիճակը։

Մոսկվան շեշտում է, թե որ ռուս խաղաղապահները օգնություն են ցուցաբերում Ղարաբաղի խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ բժշկական օգնության և տարհանման հարցերում։

XS
SM
MD
LG