Մատչելիության հղումներ

«Գոնե իմանաս՝ ինչի համար ես ապրում». ծնվել է պատերազմում զոհված Գառնիկ Խաչատրյանի եղբայրը


Օրերս ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գառնիկ Խաչատրյանի եղբայրը՝ կրտսեր Գառնիկը. - «Նմանությունը՝ տոչնի եղբայրն է»:

Մայրը՝ Հերմինեն, պատմում է՝ 20-ամյա որդուն կորցնելուց հետո ոչ ցանկություն ուներ, ոչ էլ մտածում էր բալիկ ունենալու մասին։ Բայց հարազատ-բարեկամները, հատկապես դուստրը պնդել են, որ փոքրիկը կփոխի ծնողների կյանքը։

Նորածին Գառնիկին ծննդատան բակում դիմավորելու էր եկել նաև 8 ամսական Գառնիկը, որ զոհված զինվորի քրոջ որդին է։

Սառնաղբյուրի զոհվածների հուշարձանի մոտ առաջին կանգառն է։ Գյուղը 44-օրյա պատերազմին 7 զոհ է ունեցել։ Գառնիկ Խաչատրյանը զոհվել է հոկտեմբերի 20-ին Կուբաթլուում։ Նրա դին գտել են 101 օր անց։ Խաչատրյանների տանը հավաքվել էին հարազատ բարեկամները՝ դիմավորելու փոքրիկ Գառնիկին։

Տան մի անկյունում ավագ Գառնիկի անկյունն է՝ լուսանկարները, մեդալները։ Հետախույզ էր, 6 ամիս էր մնացել ծառայությանը։ Մայրը նորածին որդուն ծանոթացրեց ավագ եղբոր հետ։

Հայրը՝ Մամիկոնը, որ արցունքները հազիվ էր զսպում, պատերազմում զավակ կորցրած ծնողներին հորդորում է անպայման երեխա ունենալ։ Նույնն է պնդում նորածնի մայրիկ Հերմինեն, որը նաև տատիկ է՝ արդեն 3 թոռնիկ ունի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG