Մատչելիության հղումներ

Ուկրաինայի պատերազմում ռուս բարձրաստիճան զինվորական է սպանվել


Գնդապետ Անդրեյ Կոնդրաշկին

Ուկրաինայի պատերազմում զոհվել է Ռուսաստանի զինված ուժերի 31-րդ օդային հարձակման բրիգադի հրամանատար, գնդապետ Անդրեյ Կոնդրաշկինը։ Այս մասին հայտարարել է Դոնեցկի «Վոստոկ» գումարտակի հրամանատար Ալեքսանդր Խոդակովսկին:

Կոնդրաշկինի մահվան հանգամանքները, սակայն, հայտնի չեն։ Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը ևս չի մեկնաբանել օդուժի բարձրաստիճան սպայի մահը:

Ուկրաինական լրատվամիջոցների համաձայն՝ Կոնդրաշկինի գլխավորած զինված ստորաբաժանումը վերջին շրջանում մասնակցել է Բախմուտի մոտ՝ մասնավորապես Անդրեևկա գյուղի մերձակայքում ծավալված մարտերին:

Կիևն ուրբաթ օրը հայտարարել է ուկրաինական ուժերի կողմից Անդրեևկայի ազատագրման մասին, ռուսաստանյան պաշտոնական աղբյուրները մինչ այս պահը չեն հաստատել այդ լուրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG