Մատչելիության հղումներ

Բաքուն «պատրաստ է կազմակերպել Աղդամի և Լաչինի ճանապարհների զուգահեռ օգտագործումը»՝ իր օրենսդրությանը համապատասխան

Արցախը դեկտեմբերից շրջափակման մեջ պահող Ադրբեջանը «պատրաստ է կազմակերպել Աղդամ-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհների զուգահեռ օգտագործումը՝ ադրբեջանական օրենսդրության պահանջներին համապատասխան», հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։

Պաշտոնական Բաքվի ներկայացուցիչը նշել է, որ այսօր, դիմելով ադրբեջանական կողմին, ԿԽՄԿ-ն նախնական տեղեկություն է տրամադրել, որ հայկական կողմը համաձայնել է երկու ճանապարհներից բեռների զուգահեռ ընդունմանը սեպտեմբերի 18-ին։

«Ակնկալվում է, որ մոտ ապագայում ԿԽՄԿ-ն պաշտոնական նոտա կներկայացնի ադրբեջանական կողմին այս հարցով»,- ասել է Հաջիզադեն։

Պաշտոնական Ստեփանակերտն ավելի վաղ հայտնեց, որ համաձայնել է Աղդամի ճանապարհով ու Լաչինի միջանցքով հումանիտար բեռների միաժամանակ տեղափոխմանը։ Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարեց՝ ընդունել են Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակի ու ռուս խաղաղապահների առաջարկը՝ հաշվի առնելով խորացող աղետն ու անվտանգային իրադրությունը։

​
XS
SM
MD
LG