Մատչելիության հղումներ

Ադրբեջանական ԶՈւ-ն խախտել է հրադադարը Մարտակերտի շրջանում, կա մեկ վիրավոր. ՊԲ


Ադրբեջանական զինուժն այսօր՝18։20-ի սահմաններում, Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք և ԶՈւ 23-2 կայանք, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

Հրադադարի խախտման հետևանքով, ըստ ՊԲ-ի, հայկական կողմում կա մեկ վիրավոր, նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Պաշտպանության բանակը փոխանցում է, որ միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Միևնույն ժամանակ Արցախի ռազմական գերատեսչությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 17-ին` ժամը 17։45-ի սահմաններում, «կրակ են բացել Մարտակերտի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»։
Այս լուրը Ստեփանակերտն ապատեղեկատվություն է որակում և սեփական ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման դեպքը հիմնավորելու փորձ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG