Մատչելիության հղումներ

Աբդոլլահիան․«Թույլ չենք տա արգելափակել Հայաստանի հետ մեր կապը»


«Թեհրանը թույլ չի տա սահմանփակել կամ արգելափակել պատմական այն երթուղին, որը կապում է Իրանը Հայաստանի հետ», - Թեհրանում լույս տեսնող արաբալեզու «Ալ-Վեֆաք» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

Նույն հարցազրույցի ընթացքում իրանական դիվանագիտության ղեկավարը մեկ անգամ ևս պնդել է, որ Թեհրանը Ռուսաստանին հարվածային անօդաչու թռչող սարքեր չի մատակարարում։

«Մենք բազմիցս ենք մերժել այդ պնդումը՝ այն անհիմն որակելով», - նշել է Աբդոլլահիանը։

XS
SM
MD
LG