Մատչելիության հղումներ

Բաքուն արձագանքում է Հայաստանի արտգործնախարարության հայտարարությանը


Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն արձագանքել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության սեպտեմբերի 13-ի հայտարարությանը։ Նա նշել է, որ անցյալ տարվա սեպտեմբերին, ինչպես նաև 2021 թվականի մայիսին և նոյեմբերին Ադրբեջանը պատասխան գործողություններ է իրականացրել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված Հայաստանի սադրանքներին, և որ հայկական կողմի քաղաքական արկածախնդրության բաղկացուցիչ մասն է՝ այդ գործողությունները որպես Հայաստանի օկուպացիա ներկայացնելը։

Հաջիզադեն նշել է, որ «Հայաստանը չնայած 2020 թվականի պատերազմի արդյունքներին, չի փոխանցել Ադրբեջանին պատկանող 8 գյուղը, դուրս չի բերել իր զինված ուժերը Ղարաբաղից՝ խախտելով եռակողմ հռչակագիրը, անընդհատ ռազմական սադրանքներ է իրականացնում»։

«Տարածաշրջանում խաղաղության և կայունության հիմնական պայմանը Հայաստանի՝ խոսքով և գործով հրաժարումն է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահանջներից, հայկական զինված ուժերի դուրսբերումն ադրբեջանական տարածքներից և ռևանշիստական քաղաքականության և գործողությունների դադարեցումն է», - Հայաստանի արտաքին գործերի նախարարության սեպտեմբերի 13-ի հայտարարությանն ի պատասխան ընդգծել է Հաջիզադեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG