Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմը Նոր Շենի ուղղությամբ խախտել է հրադադարը, կա մեկ վիրավոր․ ՊԲ


Այսօր ժամը 12։15-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Նոր Շենի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք, հաղորդում է Պաշտպանության բանակը՝ նշելով՝ հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։

Ըստ հաղորդման՝ վիրավորի կյանքին վտանգ չի սպառնում։ Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Այսօր ՊԲ-ն նաև հաղորդել է ադրբեջանական զինուժի կողմից Ճանկաթաղի ուղղությամբ հրադադարը խախտելու մասին՝ կիրառելով հրաձգային զենք։

Ըստ ՊԲ-ի՝ հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։

Բաքուն դեռ չի արձագանքել այս հաղորդումներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG