Մատչելիության հղումներ

«Ուրալյան ավիաուղիների» օդանավը վայրէջք է կատարել դաշտում


Սոչի- Օմսկ ավիաչվերթն իրականացնող «Ուրալյան ավիաուղիների» Airbus-A320 օդանավն այսօր վայէջք է կատարել դաշտում՝ Նովոսիբիրսկից 200 կիլոմետր հեռավրության վրա, հաղորդում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Օդանավում 167 մարդ կար, այդ թվում՝ 23 երեխա և անձնակազմի 6 անդամները։

Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան։ Մարդիկ ինքնուրյուն դուրս են եկել փչովի տրապով։

Վթարի տարբեր պատճառներ են նշվում․ ըստ Օմսկի նահանգապետի օդանավում հիդրավլիկ համակարգի խնդիրներ են առաջացել։ Տելեգրամ ալիքները գրում են, որ օդանավի շարժիչներից մեկը հրդեհվել է։ Տեղում արված տեսանյութերից աջ թևի մոտ հրդեհի հետքեր են երևում։

Իսկ ավիաընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Սկուրատովն ասել է, թե օդնավի հրամանատարը դաշտում իջնելու որոշում է ընդունել, վախենալով, որ տեղ հասնելու համար վառելիքը չի հերիքի։

Ուղևորներն ավտոբուսներով տեղափոխվում են Օմսկ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG