Մատչելիության հղումներ

Բաքուն պնդում է՝ Հայաստանը բոլոր միջոցներով ցանկանում է պահպանել անջատողականությունը Ադրբեջանի տարածքում


Azerbaijan F1 GP Auto Racing
Azerbaijan F1 GP Auto Racing

Ադրբեջանի արտաքին գերատեսչությունն այսօր ճեպազրույց է անցկացրել Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի համար:

Այդ միջոցառմանը մասնակցել են արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը: Երեք բարձրաստիճան պաշտոնյաները պնդել են, թե «Հայաստանի ներկայիս կեցվածքը չի տարբերվում հայկական կողմի 30 տարիների վարած քաղաքականությունից, որի նպատակն է դրժել պայմանավորվածությունները, չկատարել ստանձնած պարտավորությունները և զբաղվել բանակցություններ նմանակելով»:

Ըստ Բայրամովի, Հաջիևի և Ամիրբեկովի, Հայաստանը ցանկանում է բոլոր հնարավոր գաղափարական, քաղաքական, ռազմական, ֆինանսական և այլ միջոցներով պահպանել անջատողականությունը Ադրբեջանի տարածքում և փորձում է «ժամանակ շահել ու խուսափել իրական քայլերից, որոնք կարող են առաջընթաց ապահովել»:

Ադրբեջանցի գործիչները ճեպազրույցում պնդել են նաև, թե հայկական կողմը «ակտիվացրել է ռազմական սադրանքները և ռազմական շինարարական աշխատանքներ է կատարում թե՛ Ղարաբաղում և թե՛ պետական չբաժանված սահմանի երկայնքով»:

Ճեպազրույցում ադրբեջանցի քաղաքական գործիչները նաև խստորեն քննադատել են Արցախում վաղը նախատեսված նախագահի ընտրության անցկացումը:

«Այդ, այսպես կոչված, «նախագահական ընտրությունները» ծայրահեղ սադրիչ քայլ են։ Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված նման բացահայտ խախտումը կտրականապես անընդունելի է», - ընդգծել է ադրբեջանական կողմը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG