Մատչելիության հղումներ

Երևանում տրանսպորտն անվճար դարձնելու համար հարկավոր է մոտավորապես 10-12 միլիոն դոլար. Վիկտոր Մնացականյան


Երևանում տրանսպորտն անվճար դարձնելու համար հարկավոր է մոտավորապես 10-12 միլիոն դոլար, «Ազատության» եթերում հայտարարեց «Հաղթանակ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանն՝ արագանքելով «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Դավիթ Խաժակյանի պնդմանը, թե տրանսպորտն անվճար դարձնելու խոստման մեջ չկան հստակ հաշվարկներ:

«Երևանում կան չհավաքագրված գումարներ կամ մարդիկ չեն ուզում այդ գումարը հավաքագրեն, որովհետև միշտ սովոր են ոնց եկել է փողը՝ ինչ-որ պետական դոտացիաներ, գույքահարկեր: Մեր ավագանու անդամն այն թեկնածուները, օրինակ, աղբահանության մասնագետը առաջարկում է, որ Երևանում օրը հավաքվում է 1000 տոննա աղբ, եթե մենք աղբին անվանենք աղբ, տենց էլ կմնա, եթե անվանենք թափոն, կունենանք կորցված բավականին մեծ գումարներ, որովհետև կարող ենք տեսակավորել և վաճառել և այլն: Պլաստմասից շշերը, թղթերը արդեն շուտվանից գտնում են իրենց գնորդին, բայց պետությունը դրանից գումար չի աշխատում, դա է խնդիրը, որ քաղաքային իշխանությունները չեն կարողանում հետևել այդ պրոցեսներին: Նույնը ես առաջարկում էի, օրինակ, Կենտրոնի, հատկապես փոքր կենտրոնի թեքտանիք, բազմաբնակարան շենքերի տանիքները վաճառել աճուրդով, և մենք կարող ենք տարեկան 10-15 շենքի տանիքը վաճառել, որպեսզի հետագայում մարդիկ կարողանան կառուցել ձեղնահարկեր ու այդ գումարով մենք ամբողջությամբ փակում ենք հասարակական տրանսպորտի ամբողջ ծախսը», - ասաց Մնացականյանը:

Մնացականյանն ընդգծեց՝ իրենց նպատակն է, քաղաքը համաչափ զարգանա. - «այսինքն, օրինակ, Նոր նորքի բնակիչն աշխատի Նոր նորքում, ստիպված չլինի իջնի Կենտրոն կամ մոտակայքում հնարավորություններ ստեղծենք, համալսարաններ, որ էդ մարդիկ չգան դեպի Կենտրոն»:

XS
SM
MD
LG