Մատչելիության հղումներ

«Հայ-ամերիկյան զորավարժություններ անցկացնելու որոշումը Հայաստանի սուվերեն որոշումն է». Սարգիս Խանդանյան


«Հայաստանի տարածքում ամերիկյան կողմի հետ զորավարժություններ անցկացնելու որոշումը Հայաստանի սուվերեն որոշումն է, տաբեր կողմեր կարող են անհանգստություններ ունենալ, դժգոհություններ հայտնել, բայց սա Հայաստանի սուվերեն որոշումն է։ Կարծում եմ, որ սա նաև արձագանք է և արդյունք է հայ- ամերիկյան խորացող հարաբերությունների»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը, շեշտելով, ՀԱՊԿ անդամ լինելով Հայաստանը որևէ կերպ չի կորցնում իր սուվերենությունը, հատկապես հաշվի առնելով ՀԱՊԿ-ի գործելաոճը Հայաստանում և Հայաստանի նկատմամբ:

«Ազատության» հարցին, թե հնարավո՞ր է Հայաստանը փոխի իր անվտանգային համակարգը, Սարգիս Խանդանյանը պատասխանեց, որ զինված ուժերի և անվտանգային համակարգի ընթացող բարեփոխումները պետք է շարունակվեն, և Հայաստանը պետք է բաց լինի համագործակցության համար բոլոր այն գործընկերների հետ, որոնք կունենան նման հետաքրքրություն։

Հարցին, թե հավանակա՞ն է ՀԱՊԿ-ից Հայաստանը դուրս գա՝ Սարգիս Խանդանյանն արձագանքեց, որ այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց չի տարվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG