Մատչելիության հղումներ

Արցախի ԱԺ 4 խմբակցությունների նախագահի թեկնածուն Սամվել Շահրամանյանն է


Արցախի խորհրդարանի 5 ուժերից 4-ի նախագահի թեկնածուն մի քանի օր առաջ պետնախարար նշանակված Սամվել Շահրամանյանն է։

Ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանն «Ազատությանը» փոխանցեց՝ երեկ երեկոյան իրենք պաշտոնապես ներկայացրել են նրա թեկնածությունը նախագահի պաշտոնում։

Ըստ Հակոբյանի՝ ընդդիմադիր Դաշնակցությունն ու «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը» ևս նույն թեկնածուին են առաջադրել։

Ամենամեծ՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արևիկ Պետրոսյանն «Ազատությանը» տեղեկացրեց՝ իրենց թեկնածուն ևս Սամվել Շահրամանյանն է։

Գործող պետնախարարն այս 4 ուժերի հետ երեկ հանդիպել է։

Պատգամավորների խոսքով՝ նախագահի ընտրության առաջին փուլը այս շաբաթ օրն է՝ սեպտեմբերի 9-ին։

XS
SM
MD
LG