Մատչելիության հղումներ

Բաքուն The New York Times-ին մեղադրել է Ադրբեջանի դեմ քարոզչության մեջ


Բաքուն հերթական միջազգային լրատվամիջոցն է թիրախավորում՝ Արցախի պաշարման մասին հոդվածի պատճառով։

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն այս անգամ բաց նամակ է հղել The New York Times-ին՝ ամերիկյան պարբերականին, ինչպես նաև այլ արևմտյան առաջատար լրատվամիջոցների մեղադրելով իր երկրի դեմ քարոզչության մեջ։

«Այդ բոլոր հոդվածները ստուգելիս, այդ թվում՝ The New York Times-ում, տպավորություն է ստեղծվում, որ դրանք բոլորը կազմվել են մեկ պետական կառույցում կամ PR ընկերությունում, որը ֆինանսավորվում է հայկական լոբբիի և կառավարության կողմից»,- X-ի (նախկին Թվիթեր) իր էջում գրել է Ալիևի օգնականը։

Անցած օրերին պաշտոնական Բաքվի զայրույթն էր հարուցել Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի և ամերիկահայ երաժիշտ Սերժ Թանկյանի հետ BBC-ի հարցազրույցը։ Հաջիևը բրիտանական լրատվամիջոցին մեղադրել էր «միակողմանի և կողմնակալ, ագրեսիվ շահարկումների, ստի տարածման» համար։

XS
SM
MD
LG