Արցախի պաշտպանության բանակը հերքում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 5-ին` ժամը 19:35-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Մարտունու շրջանում՝ այն որակելով հերթական ապատեղեկատվություն։
Ադրբեջանի ՊՆ-ն մասնավորապես նշել է, թե ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում աշխատանքները դադարեցվել են: