Մատչելիության հղումներ

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածը հերթական անգամ ապացուցում է ԵՄ առաքելության անարդյունավետությունը. Զախարովա


Պաշտոնական Մոսկվան առաջին անգամ անդրադառնալով սեպտեմբերի 1-ին՝ հայ-ադրբեջանական սահմանին ռազմական բախումներին պնդել է՝ տեղի ունեցածը հերթական անգամ ապացուցում է ԵՄ դիտորդական առաքելության անարդյունավետությունը։ Այս մասին երեքշաբթի օրը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այս ողբերգական դեպքը ևս մեկ անգամ հաստատել է Հայաստանում տեղակայված Եվրամիության առաքելության ոչ բարձր արդյունավետությունը», - հայտարարել է Զախարովան։

Ռուսաստանցի պաշտոնյան հիշեցրել է սահմանամերձ գոտում ՀԱՊԿ առաքելության տեղակայման առաջարկի մասին և շեշտել՝ գնդակը Երևանի դաշտում է, դաշինքի բոլոր անդամ երկրները ևս կողմ են դրան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG