Մատչելիության հղումներ

Դմիտրի Մուրատովը ժամանակավոր լքում է «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագրի պաշտոնը


Դմիտրի Մուրատովը ժամանակավոր լքում է «Նովայա գազետա» ռուսաստանյան թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը։

Լրագրողը հայտարարել է, որ մտադիր է առաջիկայում դատարանում վիճարկել իշխանությունների կողմից իրեն օտարերկրյա գործակալ ճանաչելու որոշումը։ Մինչև դատավարության ավարտը Մուրատովին գլխավոր խմբագրի պաշտոնում կփոխարինի Սերգեյ Սոկոլովը։

Ռուսաստանի արդարադատության նախարարությունը սեպտեմբերի 1-ին Դմիտրի Մուրատովին ավելացրել է «օտարերկրյա գործակալների» ռեգիստրում։ Գերատեսչության տվյալներով՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր լրագրողը մասնակցել է օտարերկրյա գործակալների կողմից նյութերի ստեղծման և տարածման, «օգտագործել է արտասահմանյան հարթակներ՝ արտահայտելու կարծիքներ, որոնք ուղղված են ռուսական քաղաքականության նկատմամբ բացասական վերաբերմունք ձևավորելուն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG