Մատչելիության հղումներ

Պուտին-Էրդողան ընդլայնված կազմով հանդիպումը շատ կառուցողական է անցել. Պեսկով


Թուրքիայի նախագահն առավոտյան ժամանել է Սոչի, որտեղ արդեն Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները ընդլայնված ձևաչափով՝ երկու երկրների պատվիրակությունների ներկայությամբ հանդիպում են ունեցել, ինչից հետո ավելի նեղ կազմով հանդիպումը շարունակվել է աշխատանքային ճաշի ձևաչափով։

Ընդլայնված կազմով հանդիպումը շատ կառուցողական է անցել, հայտարարել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Պուտինի հետ հանդիպումից հետո կարևոր հայտարարություն կանեն սևծովյան հացահատիկի նախաձեռնության մասին։

Ուկրաինական հացահատիկի արտահանումը Սև ծովով թույլատրող գործարքը կնքվել էր Թուրքիայի և ՄԱԿ-ի միջնորդությամբ 2022 թվականին: Սակայն, հուլիսին Ռուսաստանը դուրս եկավ գործարքից։

XS
SM
MD
LG