Մատչելիության հղումներ

Բրյուսելը Երևանին և Բաքվին կոչ է անում խուսափել հետագա բախումներից 


Եվրամիությունը ափսոսանք է հայտնում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությունների կապակցությամբ, ինչի հետևանքով հայկական կողմը հաղորդել է 3 զոհի և 2 վիրավորի, Ադրբեջանը՝ իր 3 վիրավորի մասին։

«ԵՄ-ն ափսոսանք է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած բախումների կապակցությամբ, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, կողմերին կոչ է անում խուսափել հետագա բախումներից և վերսկսել երկխոսությունը», - X-ի (Թվիթերի) իր էջում գրել է եվրոպական դաշինքի դիվանագիտական գերատեսչության խոսնակ Պետեր Ստանոն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG