Մատչելիության հղումներ

Հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր. ՊՆ


Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր, հաղորդում է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը:

Զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն կհրապարակի ավելի ուշ:

Առավոտյան Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդեց Սոթքի հատվածում ադրբեջանական զինուժի ինտենսիվ կրակոցների մասին:

Ադրբեջանը հաղորդել է իր երեք վիրավորների մասին և պնդում, թե «պատասխան գործողություններ» են ձեռնարկել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG