Մատչելիության հղումներ

Ուկրաինայի արտգործնախարարը հացահատիկի միջանցքը պաշտպանելու ՀՕՊ համակարգեր է խնդրել Եվրոպայից


Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան եվրոպական երկրների արտգործնախարարներին հորդորել է սպառազինություններ տրամադրել Ուկրաինային, մասնավորապես նաև հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ապահովելու համար հացահատիկի արտահանման միջանցքի անվտանգությունը։

«Խնդրում են դիտարկել, թե ինչպես կարող եք օգնել՝ պաշտպանելու հացահատիկի արտահանման միջանցքը, քանի դեռ նավերը կգտնվեն Ուկրաինայի տարածքային ջրերում, մինչև Ռումինիա հասնելը։ Օգնություն ասելով նկատի ունեմ հակաօդային պաշտպանության համակարգեր»,- իսպանական Տոլեդոյում եվրամիության արտգործնախարարների հանդիպմանն ասել է Կուլեբան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG