Մատչելիության հղումներ

Ստեփանակերտում հավաք Է անցկացվել. մասնակիցներին հանդիպել է Արցախի նախագահը


Արցախցի 3 երիտասարդների առևանգումից հետո այսօր Ստեփանակերտի հրապարակում հավաք Է անցկացվել։ Մի քանի տասնյակ մասնակիցներին մոտեցել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Հարությունյանն ասել է, թե հասկանում է, որ հավաքվածներին նախևառաջ հետաքրքրում է տղաների հարցը, բայց կխոսի, երբ անջատեն ուղիղ եթերը։ Ի վերջո, բողոքի ցույցն ուղիղ եթերում ցուցադրող ակտիվիստ Արթուր Օսիպյանը համաձայնել է անջատել ուղիղ եթերը։

Այսօր պաշտոնական Ստեփանակերտը հայտնել էր մեկ երիտասարդի՝ 22-ամյա ուսանող Ալեն Սարգսյանի առևանգման մասին։ Մինչդեռ ադրբեջանական լրատվամիջոցները ի սկզբանե հայտարարեցին, որ երեք երիտասարդ է ձերբակալվել։ Ժամեր անց միայն պաշտոնական Ստեփանակերտը հաստատեց ևս երկու երիտասարդի՝ Վահե Հովսեփյանի և Լևոն Գրիգորյանի անհետանալու մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG