Մատչելիության հղումներ

Երեկոյան Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստ է գումարվելու


Այսօր երեկոյան՝ ժամի 21։00-ին, Արցախում Ազգային ժողովի արտահերթ նիստ է գումարվելու, որտեղ քննարկվելու է այսօրվա միջադեպը և ստեղծված իրավիճակը, «Ազատությանը» հայտնեց ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Վերջինիս խոսքով՝ ենթադրվում է, որ նիստին մասնակցելու է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Այսօր ավելի վաղ պաշտոնական Ստեփանակերտը հայտնել էր մեկ երիտասարդի՝ 22-ամյա ուսանող Ալեն Սարգսյանի առևանգման մասին։ Ժամեր անց հաստատեց ևս 2 երիտասարդի՝ Վահե Հովսեփյանի և Լևոն Գրիգորյանի անհետանալու մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG