Մատչելիության հղումներ

Աբխազիան Վրաստանից որևէ պահանջ չունի. Բժանիա


Աբխազիան Վրաստանից որևէ պահանջ չունի, Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը պատկանող «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Աբխազիայի ղեկավար Ասլան Բժանիան։

«Իհարկե, մենք ցանկանում ենք, որ այս տարածաշրջանում խաղաղություն հաստատվի։ Վրաստանին մենք պահանջներ չունենք՝ ուրիշի ունեցվածքի համար մենք պատերազմներ չենք վարում, սակայն մեզ պատկանողը ևս որևէ մեկին զիջել չենք պատրաստվում», - հայտարարել է Աբխազիայի ղեկավարը։

Հարցազրույցի ընթացքում Բժանիան նաև նշել է, որ Աբխազիան ցանկություն ունի միանալ Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը «հանրապետության անկախության և աբխազ ժողովրդի կամարտահայտության պահպանման պայմանով»։

XS
SM
MD
LG