Մատչելիության հղումներ

Ադրբեջանցիները կրակ են բացել Վերին Շորժայի, Նորաբակի դիրքերի ուղղությամբ. ՊՆ


Երեկ ժամը 19:20-19:30-ը ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հերքել է այս հաղորդումը՝ «բացարձակ կեղծ» որակելով:

Հայաստանի պաշտպանական գերատեսչությունն այսօր առավոտյան էլ հաղորդել է, որ երեկ ժամը 23:30-ի սահմաններում ադրբեջանցիները հրաձգային զենքից կրակ են բացել Գեղաքունիքի մարզի մեկ այլ գյուղի՝ Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG