Մատչելիության հղումներ

Առնվազն մեկ զոհ, տասնյակ վիրավորներ Բուխարեստի գազալցման կայանում պայթյունների հետևանքով


Բուխարեստի արվարձանի գազալցակայանում օգոստոսի 26-ին տեղի ունեցած երկու պայթյունի հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել, չորս տասնյակից ավելի վիրավորներ կան՝ մեծ մասը հրշեջներ։

Երկրորդ պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հրշեջները դեպքի վայր էին հասել ու փորձում էին հանգցնել առաջին պայթյունից առաջացած հրդեհը. արդյունքում 46 մարդ է տուժել, որոնցից 26-ը հրշեջներ են։

Վիրավորների թվում ծանր վիճակում գտնվողներ կան, պաշտոնյաները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է աճել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG