Մատչելիության հղումներ

Նորվեգիայում 40 հյուսիսային եղջերու են սպանել՝ նրանց մուտքը Ռուսաստան կանխելու համար


Նորվեգիայում 40 հյուսիսային եղջերու են սպանել՝ մտավախություն ունենալով, որ կենդանիները կրկին կարող են արածել Ռուսաստանում, որի իշխանությունները դրա համար ավելի քան 4,5 միլիոն դոլար են պահանջում։

Նորվեգիայի իշխանությունների տվյալներով՝ 2023 թվականին 42 եղջերու հատել է սահմանը և արածել Մուրմանսկի շրջանի Պասվիկ արգելոցում։ Ռուսաստանը դրա համար փոխհատուցում է պահանջել՝ սահմանը հատած յուրաքանչյուր եղջերուի համար 4700 դոլար, և 4,4 միլիոն դոլար միանվագ վճար արգելոցում արածելու բոլոր օրերի համար:

Նորվեգիայի գյուղատնտեսական գործակալությունը հայտարարել է, որ հայրենիք վերադարձած 40 եղջերուներին սպանելու որոշում են կայացրել, ևս երկուսի վերադարձը ակնկալվում է առաջիկա օրերին, տեղեկացնում է AP գործակալությունը։

Հյուսիսային եղջերուների մուտքը Ռուսաստան կանխելու համար Նորվեգիան վերականգնում է նաև 1954 թվականին սահմանի երկայնքով կառուցված արգելապատնեշը։ Յոթ կիլոմետր երկարությամբ և 348 հազար դոլար արժողությամբ ցանկապատի շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել հոկտեմբերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG