Մատչելիության հղումներ

«Հայաստան» խմբակցությունը Երևանի ավագանու ընտրություններում աջակցություն է հայտնում «Մայր Հայաստան» դաշինքին


ԱԺ «Հայաստան» խմբակցությունը Երևանի ավագանու ընտրություններին իր աջակցությունն է հայտնում «Մայր Հայաստան» դաշինքին։

Դաշինքի քաղաքապետի թեկնածուն «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանն է։

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունն այսօր դաշինքի ղեկավար, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ նիստ է ունեցել։

Դաշինքից հայտնում են, որ նիստի քննարկման առանցքային թեման եղել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված ծանր իրավիճակը, հնարավոր հանգուցալուծումները, քննարկվել են նաև ԱԺ առաջիկա նստաշրջանի շրջանակներում խմբակցության հետագա անելիքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG