Մատչելիության հղումներ

Մի քանի երկիր Եվրահանձնաժողովից պահանջելու է երկարաձգել Ուկրաինայից հատիկեղենի ներկրման արգելքը


Բուլղարիան, Հունգարիան, Լեհաստանը, Ռումինիան և Սլովակիան համաձայնության են եկել Եվրահանձնաժողովին դիմելու հարցում՝ պահանջելով մինչև տարեվերջ երկարաձգել Ուկրաինայից հատիկեղենի՝ ցորենի, եգիպտացորենի, արևածաղկի և ռապսի ներկրման արգելքը։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի գյուղատնտեսության նախարար Ռոբերտ Թելուսը։

Նրա խոսքով՝ իրենք դիմելու են, որ ցուցակը նաև փոփոխելի լինի, այսինքն՝ հնարավոր լինի այնտեղ նոր ապրանքատեսակներ ավելացնել, կամ հեռացնել։ Ուկրաինական ավելի էժան հատիկեղենի ներհոսքը հարվածել է այդ երկրների տնտեսությանը։

Ուկրաինական հատիկեղենը այդ երկրների տարածքով երրորդ երկրներ փոխադրելու վրա, սակայն, ոչ մի արգելք չկա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG