Մատչելիության հղումներ

Նախապատրաստվում է Պուտինի և Էրդողանի հանդիպումը․ Պեսկով


Արդեն նախապատրաստվում է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Այն տեղի կունենա շուտով, ժամկետների մասին կհայտարարվի, այսօր տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ Թուրքիայում դիվանագիտական աղբյուրն էր ՏԱՍՍ-ին հայտնել, որ Սոչիում հավանաբար սեպտեմբերի 4 -ին նախատեսվում է Պուտինի և Էրդողանի հանդիպումը։

Թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Էրդողանը մտադիր է իր ռուս գործընկերոջ հետ բանակցությունների ժամանակ բարձրացնել հացահատիկի գործարքի վերսկսման հարցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG