Մատչելիության հղումներ

Պրիգոժինի մահվան հաստատումը հնարավոր է միայն փորձաքննության արդյունքների հիման վրա. Պեսկով


«Վագներ» -ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի մահվան փաստի հաստատումը հնարավոր է միայն փորձաքննության արդյունքների հիման վրա, այդ թվում՝ գենետիկական, բայց մինչ այժմ այդպիսիք չկան։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլն ունի՞ Պրիգոժինի մահվան պաշտոնական հաստատում։

Նույնը, ըստ Պուտինի խոսնակի, վերաբերում է նաև Պրիգոժինի ինքնաթիռի կործանման պատճառներին։ Պեսկովը նաև վաղաժամ է համարել այն հարցը, թե արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է մասնակցել Պրիգոժինի հուղարկավորությանը, եթե հաստատվի վերջինիս մահը ավիավթարում։

Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ չվերթ իրականացնող Embraer ինքնաթիռը չորեքշաբթի երեկոյան վթարի է ենթարկվել Տվերի մարզում։ Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է տասը մարդ, բոլորը մահացել են։ Ուղևորների ցուցակում, ինչպես հաղորդում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը, եղել է նաև Եվգենի Պրիգոժինի անունը։

XS
SM
MD
LG