Իրանը հրավեր է ստացել միանալու զարգացող երկրների BRICS խմբին` Սաուդյան Արաբիայի, Եթովպիայի, Եգիպտոսի, Արգենտինայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ միասին։ Ընդլայնումը կարող է նաև ճանապարհ հարթել BRICS-ի անդամակցության ձգտող տասնյակ երկրների համար։
Ներկայումս կազմակերպությանն անդամակցում են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավային Աֆրիկան։ Նոր թեկնածուները BRICS - ի անդամ կհամարվեն 2024 թվականի հունվարի 1-ից։
Ուշագրավ է, որ այս գագաթնաժողովին անձամբ ներկա չի եղել Ռուսաստանի նախագահը, Վլադիմիր Պուտինը երեկ Մոսկվայից տեսակապով է ելույթ ունեցել BRICS-ի գագաթնաժողովում։ Նա Հարավաֆրիկյան Հանրապետություն չի մեկնել, որտեղ կարող էր ձերբակալվել՝ Միջազգային քրեական դատարանի որոշման համաձայն։