Մատչելիության հղումներ

Ղազախստանի և Ղրղըզստանի սահմանին հարյուրավոր բեռնատարներ են կուտակվել


Բեռնատարները Ղազախստանի և Ղրղըստանի սահմանին, 22-ը օգոստոսի, 2023թ.
Բեռնատարները Ղազախստանի և Ղրղըստանի սահմանին, 22-ը օգոստոսի, 2023թ.

Երրորդ օրն անընդմեջ բեռնատարների կուտակումներ են նկատվում Ղազախստանի ու Ղրղըզստանի սահմանին։ Կուտակված մեքենաների թիվը հասել է մոտավորապես 600-ի։ Ղրղըզական կողմում վարորդների համար վրանային ճամբար է տեղադրվել՝ նրանց տաք սնունդով ու անհրաժեշտության դեպքում բժշկական օգնություն ցուցաբերելու համար։

Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեն երեքշաբթի օրը հայտարարել է, որ սահմանին միջոցներ են ձեռնարկվում անօրինական գործունեության դեմ, չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ գործունեության մասին է խոսքը։

Ղրղըզստանի սահմանային ծառայությունը հաղորդում է, որ «Ակ Տիլեկ» սահմանային անցակետով նախկինում մեկ ժամում 14-15 մեքենա էր անցնում, իսկ երեկ 4-5 ժամում ղազախական կողմը մեկ մեքենա է բաց թողել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG