Մատչելիության հղումներ

Բելգորոդի մարզում առողջարանի տարածքին անօդաչուի հարվածից 3 մարդ է զոհվել


Ռուսաստան - Բելգորոդի մարզում անօդաչու թտչող սարքի հարվածի հետևանքով կոտրված ապակիներ, 23-ը օգոստոսի, 2023թ.
Ռուսաստան - Բելգորոդի մարզում անօդաչու թտչող սարքի հարվածի հետևանքով կոտրված ապակիներ, 23-ը օգոստոսի, 2023թ.

Ռուսաստանի Բելգորոդի մարզի Լավի գյուղի առողջարանի տարածքում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երեք խաղաղ բնակիչ է մահացել, հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքից պայթուցիկ է արձակվել, երբ մարդիկ փողոցում են եղել։ «Ստացած վնասվածքներից երկու տղամարդ տեղում մահացել են», - գրել է նահանգապետն իր Telegram ալիքում։

Ըստ Գլադկովի՝ սա երկրորդ հարձակումն էր Լավի գյուղում մեկ օրվա ընթացքում։ Այսօր վաղ առավոտյան նա հայտնել էր, որ երկու անօդաչու թռչող սարքեր նռնակներ են նետել առողջարանի տարածք։ Արդյունքում վնասվել է շենքի ճակատային հատվածը, տուժածներ չկային։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG