Մատչելիության հղումներ

Բելգիայի արտգործնախարարը Հայաստանում է, տեղի է ունենում Միրզոյանի և Լահբիբի առանձնազրույցը


Բելգիայի Թագավորության արտգործնախարար Հաջա Լահբիբը ժամանել է Հայաստանի արտգործնախարարություն, տեղեկացնում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Նրան դիմավորել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Տեղի է ունենում Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը:

Հաջա Լահբիբը պաշտոնական այցով է Հայաստանում։ Այցի շրջանակներում Բելգիայի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպումներ կունենա նաև ՀՀ վարչապետի և ԱԺ նախագահի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG