Մատչելիության հղումներ

Մոսկվայի մերձակայքում կրկին երկու հարվածային անօդաչու է խոցվել


Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու թռչող սարք, արխիվ
Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու թռչող սարք, արխիվ

Մոսկվայի մերձակայքում կրկին երկու հարվածային անօդաչու թռչող սարք են խոցել։ Կրասնոգորսկ քաղաքում բեկորները վնասել են տներ և մեքենաներ, լուրջ ավերածություններ և տուժածներ չկան։

ՌԴ պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ Բրյանսկի շրջանում էլեկտրոնային սարքերի միջոցով չեզոքացվել է ևս երկու անօդաչու թռչող սարք։

Ռուսական բանակը գիշերը հրթիռով հարվածել է Կրիվոյ Ռոգին, անօդաչու թռչող սարքերով՝ Զապորոժիեին։

Գիշեր ռուսների կողմից Կրիվոյ Ռոգի ուղղությամբ արձակված հրթիռը վնասել է ավելի քան 20 առանձնատուն և էներգետիկ ենթակառուցվածքներ, քաղաքի մի մասը հոսանքազրկվել է, մեկ մարդ թեթև վնասվածքներ է ստացել, հայտնել է Կրիվոյ Ռոգի քաղաքային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Վիլկուլը։

XS
SM
MD
LG