Մատչելիության հղումներ

Ադրբեջանի զինուժը Մարտակերտի և Մարտունու շրջաններում խախտել է հրադադարը. ԼՂ ՊՆ


Արցախի ՊԲ զինծառայողը մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
Արցախի ՊԲ զինծառայողը մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
Այսօր ժամը 6-ից 7֊ը ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը Մարտակերտի և Մարտունու շրջաններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը:

Հայկական կողմում տուժածներ չկան։

Հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Արցախի ռազմական գերատեսչությունը նաև հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե Պաշտպանության բանակի ստորաբաժանումները երեկ ժամը 19:45-ի սահմաններում Շուշիի շրջանում փորձել են դիրքերի բարելավման նպատակով կատարել տեղաշարժ, ինչն իբր կանխվել է ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում:

Հերթական ապատեղեկատվություն որակելով այդ հաղորդումը՝ պաշտոնական Ստեփանակերտը հայտարարում է. - «Ակնհայտ է, որ պարբերաբար կեղծ լուրեր տարածելով Ադրբեջանի ՊՆ֊ն փորձում է հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի մշտական խախտումները և տեղեկատվական հենք է նախապատրաստում հետագա սադրանքների համար»։

XS
SM
MD
LG