Մատչելիության հղումներ

Առնվազն 7 զոհ, տասնյակ վիրավորներ Չեռնիգովի կենտրոնը ռուսների կողմից հրթիռակոծելու հետևանքով


Ուկրաինա - Չեռնիգովի թատրոնին հասցված հրթիռային հարվածի հետևանքները, 19-ը օգոստոսի, 2023թ.
Ուկրաինա - Չեռնիգովի թատրոնին հասցված հրթիռային հարվածի հետևանքները, 19-ը օգոստոսի, 2023թ.

Ուկրաինայի Չեռնիգով քաղաքում շաբաթ օրը առնվազն 7 մարդ է զոհվել, այդ թվում` 6-ամյա երեխա, ևս 90 մարդ վիրավորվել է, երբ ռուսական ուժերը հրթիռակոծել են քաղաքի կենտրոնը։ Վիրավորվածների թվում ևս 12 երեխա կա ու ոստիկանության 10 աշխատակից։

Այս տվյալները հրապարակել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը, նշելով, որ քաղաքի կենտրոնը հրթիռակոծվել է, երբ մարդիկ գնում էին եկեղեցի` կրոնական տոնը նշելու համար։

«Մեր Չեռնիգովը ռուսական հրթիռը հարվածել է հենց քաղաքի կենտրոնին, հրապարակը, պոլիտեխնիկ ինստիտուտը, թատրոնը։ Սովորական շաբաթ օր, որը Ռուսաստանը վերածեց ցավի ու կորստի օրվա», - Տելեգրամում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

XS
SM
MD
LG