Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ՆԳ նախարարությունը հետախուզում է հայտարարել լրագրող Կարեն Շահինյանի նկատմամբ


Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հետախուզում է հայտարարել ռուսաստանցի լրագրող Կարեն Շահինյանի նկատմամբ։

2023 թվականին Ռոսֆինմոնիտորինգը նրա անունը մտցրել էր ծայրահեղականների ցուցակում։ Լրագրողի ասելով՝ մինչև հիմա չգիտի իր դեմ հարուցված քրեական գործի էությունը։

«Նրանք իմ փաստաբանին չեն հայտնում նույնիսկ հոդվածը», - ասել է նա «Մեդիազոնա»-ին։

Ռուս-ուկրաինական պատերազմի սկզբին նա տեղափոխվել է Գերմանիա։ ՌԴ արդարադատության նախարարությունը կարճ ժամանակ անց նրան դասել է օտարերկրյա գործակալների շարքում։

2020 թվականից Կարեն Շահինյանը յություբյան ալիք է վարում, որտեղ խոսում, տեսանյութեր է հրապարակում LGBT-ների, իսկ վերջերս նաև Ռուսաստանի Ուկրաինա ներխուժելու հետևանքների մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG