Մատչելիության հղումներ

Ադրբեջանի զինուժը օրվա ընթացքում երկրորդ անգամ կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ. ՊԲ


Այսօր, ժամը 17:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում խախտել է հրադադարը՝ օրվա ընթացքում երկրորդ անգամ հրաձգային զենքից կրակ բացելով Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ, հայտնում է Արցախի Պաշտպանության բանակը։

«Ակնհայտ է, որ պարբերաբար փորձելով խափանել հացահատիկի բերքահավաքը, ադրբեջանական կողմը ձգտում է խորացնել շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացած հումանիտար աղետը», - ասված է հաղորդագրությունում։

Այսօր ավելի վաղ ՊԲ-ն հաղորդել էր, որ ժամը 11:30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG