Մատչելիության հղումներ

Պակիստանում զանգվածային հարձակում՝ քրիստոնեական եկեղեցիների վրա


Պակիստնաի Փենջաբ նահանգի Ֆեյսալաբադ քաղաքում 100-ից ավելի մարդ է ձերբակալվել այն բանից հետո, երբ ամբոխը հարձակվեց ու հրդեհեց քրիստոնեական մի քանի եկեղեցիներ, ինչպես նաև մասնավոր տներ։

Տեղի վանականներից մեկը «Ասոշիյթեդ Փրես»-ին ասել է, թե կարծում է՝ 17 եկեղեցիների մեծ մասը ենթարկվել են հարձակման, իր տունը ևս վնասվել է։ Մյուսները պատմել են, որ հարձակվողները հրդեհելուց բացի նաև կողոպտել են իրենց տները։

Իշխանությունները բանակային ստորաբաժանումներ են ներգրավել բռնությունները դադարեցնելու համար։ Խանութներն ու դպրոցները փակ են մնում։ Քաղաքի արևելյան մասում՝ քրիստոնյաների թաղամասում մի քանի հազար անվտանգության ուժեր են տեղակայվել։ Նահանգային ոստիկանության պետն այսօր ասել է, որ 129 մարդ է ձերբակալվել։

Օգոստոսի 16-ին բռնությունները սկսվեցին, երբ սոցցանցերում լուսանկարներ ու տեսանյութեր տարածվեցին, թե իբր քիստոնյա համայնքից երկու մարդ մահմեդականների սուրբ գիրք համարվող Ղուրանի թերթեր են պատռում ու այրում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG