Մատչելիության հղումներ

Ծնունդով Ադրբեջանից Սլովակիայի քաղաքացի Աշոտ Մկրտիչևը` զենքի գործով ԱՄՆ-ի պատժամիջոցների ցանկում


Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը օգոստոսի 16-ին պատժամիջոցների ցանկում ընդգրկել է ևս երեք ընկերություններ՝ Ռուսաստանից, Ղազախստանից ու Սլովակիայից։

"Versor", "Verus" և "Defense Engineering" այս բոլոր երեք ընկերությունները պատկանում են մեկ մարդու՝ Սլովակիայի քաղաքացի Աշոտ Մկրտիչևին, ով ծնունդով Ադրբեջանից է։ Ընկերությունները կապեր ունեն Հյուսիսային Կորեայի հետ։

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պարզաբանել է, որ Աշոտ Մկրտիչևը Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչների հետ բանակցություններ է վարել Հյուսիսային Կորեայից ավելի քան 20 տեսակի սպառազինություններ Ռուսաստանին մատակարարելու համար, որի դիմաց Հյուսիսային Կորեան այլ ապրանքներ էր ստանալու, ներառյալ հումք։ Իր պլանները նա կոորդինացրել է Հյուսիսային Կորեայի գնումների գործակալության պաշտոնյաների հետ՝ "Versor" ընկերությունը օգտագործելով արտասահմանում բանակցություններ վարելու համար։

Մկրտիչևը անհատապես ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ էր այս տարվա մարտի 30-ից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG