Մատչելիության հղումներ

Մինսկում հանդիպել են Բելառուսի նախագահն ու Չինաստանի ՊՆ նախարարը


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, արխիվ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, արխիվ

«Բելառուսի և Չինաստանի միջև ռազմական համագործակցությունը ուղղված չէ երրորդ երկրների դեմ», - հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Մինսկում ընդունելով Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանգֆուին։

Լուկաշենկոն ասել է, թե աշխարհը շատ անկայուն է դարձել, տեղի են ունենում շատ հզոր, բուռն իրադարձություններ։ «Մենք պետք է ուժեղ լինեք, այնպես է ստացվել, որ ուժը միշտ հարգում են»,- «Բելտա» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Բելառուսի նախագահը։

Չինաստանի պետխորհրդի անդամ, պաշտպանության նախարար Լի Շանգֆուն եռօրյա այց է կատարել Բելառուս։ Նա Բելառուս է ժամանել Մոսկվայից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG