Մատչելիության հղումներ

Ռուս խաղաղապահներն ուժով բացեցին իրենց ռազմաբազայի մուտքը, որն արգելափակել էին մի խումբ արցախցիներ


Ռուս խաղաղապահներն Արցախում, արխիվ
Ռուս խաղաղապահներն Արցախում, արխիվ

Ռուս խաղաղապահներն ուժ գործադրելով՝ հատուկ տեխնիկայի օգնությամբ, առավոտյան բացել են իրենց ռազմաբազայի մուտքը, «Ազատությանը» փոխանցեց Լաչինի միջանցքի ապաշրջափակման շարժման անդամ Արթուր Օսիպյանը:

Մի խումբ արցախցիներ գիշերվանից արգելափակել էին ռուս խաղաղապահների՝ Իվանյանում գտնվող տեղակայման վայրի ելումուտը։ Արցախցի ակտիվիստները հայտարարում են՝ ռուս խաղաղապահները չեն իրականացնում իրենց պարտավորությունները, պահանջում են գոնե ապահովել իրենց անվտանգությունը դեպի Հակարիի կամուրջ նախապատրաստվող երթի ժամանակ։

«Այլ տարբերակ չկա, չպայքարել չենք կարող», - շեշտում է Օսիպյանը։

Ակտիվիստները վերադարձել են Ստեփանակերտ և պլանավորում են հետագա անելիքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG