Մատչելիության հղումներ

Բաքվում Իսպանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ


Ադրբեջանի իշխանությունները ԱԳՆ են հրավիրել Իսպանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ արցախցիներին օգնություն տրամադրելու Մադրիդի որոշման կապակցությամբ։

Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ իսպանացի դիվանագետ Պատրիսիա Սերանո Սանչեսի հետ հանդիպմանը ադրբեջանական կողմը կրկնել է՝ «Իսպանիայի քայլը սադրիչ է»։

Նախօրեին ՌԴ-ում Իսպանիայի դեսպանատունը X-ի (Թվիթերի) իր էջում տեղեկացրել է, որ Իսպանիայի միջազգային զարգացման համագործակցության կազմակերպությունը որոշել է աջակցել Արցախից Հայաստան տեղահանված հազար մարդու՝ «Մենք՝ հանուն սովի դեմ պայքարի» մարդասիրական ակցիայի շրջանակներում։

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն պատասխան գրառմամբ «անընդունելի է» որակել Իսպանիայի աջակցությունը և պնդել՝ Ադրբեջանը «խստորեն դատապարտում է այդ ոչ կառուցողական մոտեցումը»։ Ադրբեջանի իշխանությունները նույնը կրկնել են նաև իսպանացի դիվանագետի հետ հանդիպմանը:

«Այդ ապակառուցողական մոտեցումը չի համապատասխանում ադրբեջանա-իսպանական հարաբերությունների ոգուն և ադրբեջանական կողմը խստորեն դատապարտում է դա», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG