Մատչելիության հղումներ

ԵՄ դիտորդական առաքելությունը նախ հերքեց, ապա հաստատեց կրակոցների թիրախ դառնալու մասին լուրը


Եվրամիության (ԵՄ) դիտորդական առաքելությունը նախ հերքեց, ապա հաստատեց Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը դիտորդների ուղղությամբ ադրբեջանական կողմի բացած կրակոցների մասին։

«Մենք հաստատում ենք, որ ԵՄ դիտորդական առաքելության պարեկը ներկա է գտնվել մեր պատասխանատվության գոտում տեղի ունեցած կրակոցներին», - հայտնել է առաքելությունը սոցիալական ցանցում՝ հեռացնելով ավելի վաղ արած հերքումը։

Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդել էր, որ այսօր կեսօրն անց Ադրբեջանի զինուժը հրաձգային զենքից կրակ է բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող եվրոպացի դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ։

Ավելի վաղ ԵՄ դիտորդական առաքելությունը կեղծ էր անվանել այս լուրը։

Բաքուն հերքում է լուրը։

«Եվրամիության դիտորդները նախապես տեղեկացնում են ադրբեջանական կողմին իրենց տեղաշարժի երթուղին, դրա կոորդինատները, ինչպես նաև մեքենաների համարանիշներն ու տեսակները։ Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները տեղեկացված են առաքելության այցերի մասին, այդ իսկ պատճառով միջադեպը, որի մասին հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը, տեսականորեն և գործնականում հնարավոր չէ», - հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG