Մատչելիության հղումներ

Վերին Շորժայի ուղղությամբ ադրբեջանական կրակոցի հետևանքով կա մեկ վիրավոր. ՊՆ


Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն այսօր՝ ժամը 19։50-ի սահմաններում, հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորվել է զինծառայող Ս. Դ.-ն, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծանր։
Բաքուն այսօր հայտարարել էր, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացրել հայ-ադրբեջանական սահմանին։ Հայկական կողմը հերքել էր այս հաղորդագրությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG