Մատչելիության հղումներ

Արսեն Զախարյանը, արդեն կարելի է ասել, «Ռեալ Սոսիեդադի» խաղացող է, հայտնել է «Դինամոյի» մարզիչը


«Մոսկվայի «Դինամոյի» մարզիչ Մարցել Լիչկան այսօր ասել է, որ թիմի կիսապաշտպան Արսեն Զախարյանին կարելի է համարել իսպանական «Ռեալ Սոսիեդադի» խաղացող։

«Արսենը այսօր կլինի մարզադաշտում, բայց արդեն կարել է ասել, որ նա «Ռեալ Սոսիեդադ» ակումբի խաղացող է։ Նա այսօր, ցավոք, դաշտ դուրս չի գա, խաղին կհետևի տրիբունայից»,- ասել է «Դինամոյի» մարզիչը։

20-ամյա Զախարյանը «Դինամոյի» հիմնական կազմում խաղում է 2020 թվականից։ 89 խաղի ընթացքում նա 19 անգամ գրավել է մրցակցի դարպասը, ինչպես նաև 25 գոլային փոխանցում է կատարել։ Յոթ անգամ խաղացել է Ռուսաստանի հավաքականի կազմում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG