Մատչելիության հղումներ

Վրացական դատարանը վճռել է 2 հազար լարիով տուգանել Ուկրաինայի քաղաքացի Չոբանյանին Բաթումի ակցիայի համար


Բաթումիի քաղաքային դատարանը Ուկրաինայի քաղաքացի Մարինա Չոբանյանին մեղավոր է ճանաչել Վրաստանի քրեական օրենսգիրքը խախտելու, ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու համար ու պարտավորեցրել 2 հազար լարի տուգանք վճարել։

Մարինա Չոբանյանն ասել է, որ բողոքարկելու է դատարանի վճիռը։

«Ես բողոքարկելու եմ։ Ինձ մեղադրում են ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու համար, որը չի կարողացել ապացուցել իր գործողությունների հիմքերը։ Դատարանը, հանելով մանր խուլիգանության հոդվածը, հաստատել է, որ ձերբակալելու հիմքեր չեն եղել, այդ դեպքում ինչու՞մն է օրինական պահանջը»,- ասել է նա «Նովոստի Գրուզիի» գործակալությանը։

Հուլիսի 31-ին Մարինա Չոբանյանը ու ևս ավելի քան երկու տասնյակ ցուցարար բերման էին ենթարկվել, երբ նրանք բողոքի ակցիա էին անցկացրել ռուսական զբոսանավի Բաթումի նավահանգիստ մտնելու դեմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG